ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին կկազմակերպվի «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և տեսաֆիլմի միջոցով հանության ուշադրությունը ևս մեկ անգամ կհրավիրվի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին: Միջոցառմանը ներկա կլինեն նաև «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներն ու մասնակիցները: