Կներկայացվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կատալոգի հայերեն և ռուսերեն թարգմանությունները

  • 27-10-2014 11:45:00   | Armenia  |  
Հոկտեմբերի  27-ին՝ ժամը 11:45-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) կկայանա Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հանդիպումը Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի անդամների և ուսանողության հետ:
 
Հանդիպման ընթացքում տեղի կունենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կատալոգի հայերեն և ռուսերեն թարգմանությունների ներկայացումը: 
 
  -