ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի ՀՀ Կոտայքի մարզ

  • 31-10-2014 10:00:00   |   |  
Հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի ՀՀ Կոտայքի մարզ: Ժամը 1000-ին նախարարը կայցելի Աբովյանի կրթահամալիր, ժամը 1100-ին՝ Աբովյանի ճարտարագիտական քոլեջ,  ժամը 1215-ին`  Չարենցավանի ավագ դպրոց և Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի նախակրթարան, ժամը 1400-ին`  հանդիպում կունենա մարզպետարանում` կրթության ոլորտի պատասխանատուների հետ:
ԶԼՄ ներկայացուցիչներին Կոտայքի մարզ մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` հոկտեմբերի 31-ին,  ժամը 0915-ին, Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հավաստել մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը 1700 -ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ.` 52-73-43, 091778891/:
 
  -