Մրցույթ լրագրողների համար

  • 25-11-2014 10:00:00   | Armenia  |  
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային  Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը,  հայտարարում է լրագրողական մրցույթ՝ հետևյալ թեմաների իրավական լուսաբանման համար. 
 Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրության բարեփոխումներ 
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումներ /մասնավորապես՝ իրավաբանական անձանց, հարևանային իրավունքին, միջազգային մասնավոր իրավունքին և էլեկտրոնային գնումներին վերաբերող նորմեր / 
 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենսդրության բարեփոխումներ: 
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար  վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ  պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն)  պետք է հրատարակված լինի 2014թ. նոյեմբերի 25-ից մինչև 2014 թ. դեկտեմբերի 10-ը ընկած 
ժամանակահատվածում: 
Մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին կտրվի դրամական պարգև  համապատասխանաբար՝ 
1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը) 
2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը) 
3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը) 
Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝ 
• համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, 
կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն  հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը  հրատարակվել է, 
• իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները: 
 
 
Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները՝ համաձայն հետևյալ ցուցանիշների.
1. Լուսաբանված տեղեկատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր, 
2. Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր. 
ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր, 
բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր, 
գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10  միավոր, 
3. Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր 
ա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր, 
բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր: 
Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. 2014թ. նոյեմբերի  25-ից դեկտեմբերի 10-ը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար  խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 
կամ ուղարկել nora.sargsyan@giz.de էլեկտրոնային հասցեին: 
 Հարցերի դեպքում դիմել՝ (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: 
 
  -