Տեղի կունենա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացման արարողությունը

  • 29-11-2014 10:30:00   |   |  
ՀՀ արդարադատության նախարարությունը  հրավիրում է մասնակցելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացման արարողության լուսաբանման աշխատանքներին, որը տեղի կունենա 2014 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 10:30-ին: Հասցե ` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին,  Չոբանքարա:
 Նախարարության տրանսպորտային միջոցով մեկնել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսը ՀՀ արդարադատության նախարարության (Հալաբյան 41/ա) բակից կմեկնի ժամը 10:00-ին: 
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև այսօր՝ աշխատանքային օրվա ավարտ, զանգահարել 010 38 02 23 կամ 094539470 հեռախոսահամարով, ներկայացնել լրագրողի, օպերատորի կամ լուսանկարչի անուն-ազգանունը: Մասնակցությունը չհաստատելու դեպքում ԶԼՄ ներկայացուցչին լուսաբանման աշխատանքներին մասնակցելու հնարավորություն չի ընձեռնվի: 
Միջոցառմանը մասնակցողներին խնդրվում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:  
 
 
 
0078 Երևան, Հալաբյան 41/ա, հեռ.՝ 38-02-23
 
 
  -