Քննարկում՝ «Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի տարածման վրա» թեմայով

  • 28-11-2014 13:00:00   |   |  
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին Մարտունի քաղաքում տեղի կունենա «Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի տարածման վրա» թեմայով քննարկում:
 
Վայրը՝ Մարտունու կանանց համայնքային խորհրդի գրասենյակ:
 
Քննարկման բանախոսներ՝ 
 
Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյան,
 
Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան,
 
Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ Անուշ Պողոսյան, 
 
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի համանախագահ Սեմ Թադեւոսյան,
 
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյան:
  -