«Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» և «Էլեկտրոնային հանրային կառավարում» կրթական ծրագրերի շնորհանդես

  • 28-11-2014 11:00:00   | Armenia  |  
Նոյեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, Էրեբունի պլազայի «Էրեբունի» սրահում տեղի կունենա «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» և «Էլեկտրոնային հանրային կառավարում» կրթական ծրագրերի շնորհանդեսը, որի կայացման համար դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամը: Ծրագրի կոնսորցիումի անդամներ են ՀՀ Պետական կառավարման ակադեմիան (Հայաստան), Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Միկոլաս Ռոմերիս համալսարանը (Լիտվա) և ոլորտի զարգացմամբ շահագրգիռ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
 
Ծրագրի գլխավոր նպատակն է կառավարիչների և քաղծառայողների կրթության համար անհրաժեշտ պայմանների և կրթական ծրագրերի ստեղծումը:
 
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Եվրասիա միջազգային համալսարանում նշված մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի իրականացման համար մշակվել են համապատասխան կրթական ծրագրեր, վերապատրաստվել է պրոֆեսորադասախոսական կազմը, նյութատեխնիկական բազան ապահովելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ և գույք, ուսումնամեթոդական համապատասխան գրականություն:
 
Ծրագրի առավելություններն են.
 
1. ժամանակակից կրթական ծրագրերին համահունչ ուսումնական պայմաններ,
 
2. դասավանդում են ՀՀ ՏՏ ոլորտի, բիզնեսի և հանրային կառավարման առաջատար մասնագետներ,
 
3. ցանկության դեպքում ուսումնառությունը ուսանողները կարող են շարունակել Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում,
 
4. դիմորդը նշված մասնագիտություններից մեկի գծով միաժամանակ դառնում է և´ հայաստանյան, և´ լիտվական բուհի ուսանող`արդյունքում ստանալով 2 դիպլոմ:
 
Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ներկայացվող բուհերի ռեկտորները և ոլորտի առաջատար մասնագետներ:
 
Կից ներկայացնում ենք շնորհանդեսի օրակարգը:
 
Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժին
 
«Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտություններով միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրերի ներկայացում
 
Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն
 
«Էրեբունի» սրահ
 
28.11.2014
 
ՕՐԱԿԱՐԳ
 
10:30-11:00 Գրանցում
 
11:00-11:30 Բացման խոսք ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Բացման խոսք «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյան
 
11:30-12:00 ՀՀՊԿԱ-ում ներդրված «Էլեկտրոնային հանրային կառավարում» կրկնակի դիպլոմի մագիստրոսական և ասպիրանտական նոր կրթական ծրագրի և տրամադրված դրամաշնորհով ստեղծված պայմանների ներկայացում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյան ԵՄՀ-ում ներդրված «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» կրկնակի դիպլոմի մագիստրոսական և ասպիրանտական նոր կրթական ծրագրի և տրամադրված դրամաշնորհով ստեղծված պայմանների ներկայացում Եվրասիա միջազգային համալսարան Սուրեն Օհանյան
 
Հարց և պատասխան
 
Հայաստան, Երևան, Ազատության 24/2 Web: www.eiu.am 24/2 Azatutyun Ave, Armenia, Yerevan, Հեռ.`(37410) 29 90 88 E-mail: info@eiu.am Phone: (37410) 29 90 88
 
  -