Կլոր սեղան՝ «Երիտասարդությունը և ԵԱՏՄ՝ նոր հորիզոններ և իրական հեռանկարներ» թեմայով

  • 28-11-2014 15:00:00   | Armenia  |  
Նոյեմբերի 28-ին, ժամը 15:00 Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (Հովսեփ Էմինի փող. 123, Երևան 0051, ՀՀ) Ռեկտորատի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Երիտասարդությունը և ԵԱՏՄ՝ նոր հորիզոններ և իրական հեռանկարներ» թեմայով կլոր սեղան: 
Միջոցառմանը կմասնակցեն մասնագիտացված փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ: Հրավիրված հյուրերի թվում են Հայաստանի Ազգային ժողովի, Կրթության և գիտության Նախարարության, Մշակույթի Նախարարության, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանատների, Ռոսսոտրուդնիչեստվոյի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանի նպատակն է Եվրազիական տնտեսական միության շրջանակներում երիտասարդ մասնագետների հնարավորությունների և հեռանկարների բացահայտումը:
Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները՝
- ԵՏՄ երկրներում ուսանողների իրավական կարգավիճակը; օրենսդրական և միգրացիոն նոր տեսակետներ;
- ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված նոր կրթական հնարավորություններ;
- միասնական տնտեսական տարածք, աշխատանքի տեղավորման նոր կանոններ որպես ուսանողների շարժունակության գործոնի բարձրացում;
- ԵՏՄ մասնակից երկրների միջև ընդհանուր կրթական տարածքի ձևավորման հեռանկար;
- ԵՏՄ շրջանակներում դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթերի և գործող համաձայնագրերի բովանդակությունը;
- ԵՏՄ շրջանակներում երիտասարդ ներկայացուցիչների համար արտոնություններն ու նախապատվությունները;
- գիտության տարբեր ոլորտներում երիտասարդ հետազոտողների սուբսիդավորում;
- ԵՏՄ մասնակից երկներում երիտասարդական համաժողովների և մշակութային միջոցառումների անցկացում:
Կլոր սեղանի շուրջ բարձրացված հարցերի հիման վրա կընդունվի քննարկված հարցերի լուծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների բանաձև, ուղղված Հայաստանի կառավարությանը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովին:
 
  -