Oxfam British Company begins world campaign in 70 countries of the world with the tile “The World without hunger”<br />


Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխրահի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` «Աշխարհն առանց սովի» կարգախոսով

  • 17-06-2011 09:00:00   |   |  
Հունիսի 17-ին Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխրահի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի եւ այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման եւ կառավարման գործընթացներում: Այն մեր եւ միլիոնավոր այլ մարդկանց համաշխարհային արշավն է «Աշխարհն առանց սովի - Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մոլորակը» կարգախոսի ներքո: Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը միանում է քարոզարշավին։

Ակցիան կմեկնարկի ժամը 9:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի
մոտ (Մհեր Մկրտչյան 5), որտեղ կազմակերպության կամավորները քարոզարշավի ուղերձները կհղեն կառավարության անդամներին, Տնտեսական միցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ իշխանության այլ ներկայացուցիչներին:

Ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է մեր քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին:

ժամը 12:00-15:00-ն Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում քաղաքացիները հնարավորություն կունենան միանալ Ոչ պարենամթերքների կամայական գնաճին։ Ոչ ասենք տեղական արտադրության հաշվին ներկրվող պարենամթերքին; Այո գյուղմթերքի տեղական արտադրությանը; Այո ներդրումներին փոքր ֆերմերային տնտեսություններում եւ կոոպերատիվներում կոչերին:

Հաշվի առնելով համաշխարհային եւ մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը` Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը եւ Քաղաքացիական Հասարակության Համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների, կոչ են անում ՀՀ իշխանություններին.
Զսպել ներքին շուկայում պարենամթերքի ահագնացող գնաճը։

Ներդրումներ կատարել փոքր ֆերմերական տնտեսություններում եւ գյուղատնտեսական կոոպերատիվներում,
Վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները, խթանել գյուղմթերքների տեղական արտադրությունը,
Խթանել ներդրումները` մեղմելու համար կլիմայի բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա:

Պարենամթերքի ապահովության խաթարված համակարգը եւ բնապահպանական ճգնաժամը ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մատնում են սովի: Այսօր աշխարհում մեկ միլիարդ մարդ ամեն օր քաղցած է պառկում քնելու, թեեւ աշխարհը կարող է կերակրել բոլորին:

Մենք հավատում ենք որ փոփոխությունը հնարավոր է եւ այս սկսվում է մեզանից յուրաքանչյուրից:

  -