Կլոր սեղան-քննարկում՝ «ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՀՔԾ և ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով

  • 01-04-2015 10:00:00   | Armenia  |  
2013-2014 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագիրը
Ծրագրի նպատակն է եղել զարգացնել վերահսկողության մեխանիզմներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և  ՀՀ դատախազության նկատմամբ՝ որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ դատախազության գործունեությունը կարգավորող օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև դատական նիստերի փորձնական մշտադիտարկում ընդհանուր կարգով դատական քննության նիստի ընթացքում մեղադրողի վարքագիծը ուսումնասիրելու նպատակով:

Վերոնշյալ վերլուծությունների և մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրների ներկայացման և քննարկման նպատակով 2015 թ. ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվում է «ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործունեության ոլորտում առկա իրավական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Քննարկումը տեղի կունենա Երևանում՝ 2015 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն, Կոնգրես հյուրանոցի Combined սրահում:
 
Քննարկման մասին հավելյալ տեղեկությունների և մասնակցության համար խնդրում ենք անցնել կից  հղմամբ:
  -