Համաժողով՝ Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու վերաբերյալ (Օրակարդ)

  • 02-04-2015 14:00:00   | Armenia  |  
 
Ապրիլի 2-ին, ժամը 14:00-16:00-ը  Անի Պլազա հյուրանոցում  «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը կազմակերպում է համաժողով։
 
Թեման՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»
 
Հարգելի հայրենակից,
«Ժառանգություն» կուսակցությունը և ՀՀ ԱԺ համանուն խմբակցությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու hամաժողովի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) հարցերի հանրային քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 14:00-16:00, Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում: 
Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի և Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին:
Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների և միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Կից ներկայացվում է քննարկման օրակարգը:
 
 
 
 
 
Օրակարգ
13:45-14:00     Մասնակիցների գրանցում
14:00-14:10     Բացման խոսք՝ 
Րաֆֆի Հովհաննիսյան - «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր
14:10-15:20     Զեկուցումներ՝
Զարուհի Փոստանջյան – ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
  Հրանուշ Խառատյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու
Արա Պապյան - «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր
Արտակ Զաքարյան - Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան -  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Ռուբեն Մելքոնյան - ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ 
Դավիթ Դավթյան – վերլուծաբան, «ԱՌԱԿ 29» Բարեգործական հիմնադրամ
15:20-15:50      Քննարկում
15:50-16:00      Եզրափակիչ  ելույթներ
 
 
  -