«Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողով

  • 03-04-2015 09:30:00   | Armenia  |  
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին  կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով hամաժողով, որի նպատակն է շահագրգիռ կառույցներին հրավիրել երկխոսության և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ:  
 
 
 
Համաժողովին կմասնակցեն ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելություններից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ Արդարադատության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միություններից, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, ֆինանսական ինստիտուտներից, գործարար միություններից, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցներից և այլ շահագրգիռ կազմակերպություններից, ինչպես նաև նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլն:
 
 
 
Համաժողովի ընթացքում կներկայացվեն շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի և շարժական գույքի միասնական ռեգիստրի էությունը, միջազգային փորձը, ապահովված գործարքների համակարգի ներդրման կարևորությունը Հայաստանում, օրենսդրության առանձնահատկությունները, ապահովված գործարքների համակարգի ներդրման ազդեցությունը ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վրա և այլն: Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հնչեցնել հարցեր  և ներկայացնել իրենց տեսակետները նախատեսված բարեփոխումների վերաբերյալ։
 
 
 
Կից ներկայացված է համաժողովի օրակարգի նախնական տարբերակը:
 
 
 
Խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 31-ը հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով (060) 60-30-31/32, կամ էլեկտրոնային գրությամբ` info@armeniafed.com:
 
 
 
Հարգանքով՝
 
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիր
 
 
 
 
 
Eugenia Evoyan
 
Team Leader
 
USAID Finance for Economic Development (FED) Program
 
 
 
​tel.: +374 60 60 30 31 ext. 106
 
mob.: +374 55 005 176
 
 
 
4/6 Amiryan Str., 0010 Yerevan, Armenia
 
 
 
e-mail: eevoyan@armeniafed.com
 
http://www.armeniafed.com​
 
Համաժողով. «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» 
 
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Տիգրան Մեծ սրահ
03 ապրիլի, 2015թ.
 
ՕՐԱԿԱՐԳ
 
 
09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում 
 
10:00 - 10:30 Բացման և ողջույնի խոսք 
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան
Համաշխարհային բանկ 
ՀՀ Արդարադատության նախարարություն
ՀՀ Կենտրոնական բանկ
Հայաստանի բանկերի միություն
 
10:30 - 11:15 Ապահովված գործարքների համակարգի և շարժական գույքի միասնական ռեգիստրի էությունը, շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի հայեցակարգը, համապատասխան բարեփոխումների միջազգային փորձը:
Ելույթ` Համաշխարհային Բանկ
Հարց ու պատասխան /քննարկումներ
 
11:15 - 11:45 Սուրճի ընդմիջում, քննարկումներ և հարցազրույցներ
 
11:45 - 12:30 Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան միասնական շարժական գույքի էլեկտրոնային ռեգիստրի ներդրման կարևորությունը Հայաստանում, ներդրվող համակարգի հայեցակարգի և օրենսդրության առանձնահատկությունները, բարեփոխումների գործընթացը և հնարավոր ազդեցությունը:
Ելույթներ` 
ՀՀ Արդարադատության նախարարություն 
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիր
Հարց ու պատասխան /քննարկումներ 
 
12:30 - 13:15 Ապահովված գործարքների համակարգի ներդրման ազդեցությունը ֆինանսական հաստատությունների ինչպես նաև ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վրա:
Ելույթներ`
ՀՀ Կենտրոնական բանկ
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիր
ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն
Հարց ու պատասխան /քննարկումներ
 
13:15 – 13:30 Սուրճ, քննարկումներ և հարցազրույցներ
 
  -