«Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» վերապատրաստման ծրագրի մեկնարկը

  • 01-04-2015 09:30:00   | Armenia  |  
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ «Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցելու են շուրջ 80 պետական համակարգի ներկայացուցիչներ եւ քաղծառայողներ՝ պատասխանատու օրենսդրական դաշտի բարելավման եւ քաղաքացիների ու բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծման համար:
 
Խորհրդակցության հիմնական բանախոսը՝ իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելանը, ով Դուբլինի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում կարգավորիչ կառավարման պրոֆեսոր է եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) ավագ խորհրդատու, կներկայացնի կարգավորման կառավարման միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ կանդրադառնա պետական կառավարմանն ու դրա բարեփոխումներին:
 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 9:30-12:00, Hyatt Place հյուրանոցում: 
 
 
 
  -