Բեռլինում տեղի կունենա բողոքի ցույց և երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

  • 25-04-2015 14:00:00   | Germany  |  
 
Ապրիլի 25-ին, ժ.14:00-ին Բեռլինում՝ Կանցլերի նստավայրի դիմաց, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը եւ Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին: Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին՝ ճանաչելու եւ դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:
Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ:
Երթը կեզրափակվի հանրահավաքով: 
Գերմանահայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն հաստատել է իր կարգախոս-պահանջը՝ «Հիշի՛ր, միացի՛ր, պահանջի՛ր»:
Կոմիտեն հայությանը կոչ է անում համախմբել ներուժը և մասնակցել Բեռլինում կայանալիք ցույցին:
 
  -