Ասուլիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության վերաբերյալ

  • 22-04-2015 12:00:00   | Armenia  |  
Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների անդամների մասնակցությամբ։
 
Թեման` «Ի՞նչ ռազմավարություն են մշակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները՝ Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի վերաբերյալ»։
 
Բանախոսներն են.
 
Տիգրան Փաշաբեզյան - Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ, 
Հայկ Հարությունյան - Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) փոխնախագահ, 
Ալվարդ Նիկողոսյան - Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր: 
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն ապրիլի 24-ի հետ կապված իրենց ծրագրերը՝ հատկապես թե որտեղ եւ ինչպես են նշելու հիշատակի օրը։
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
  -