«100 տարվա հիշողություն» համերգի ուղիղ հեռարձակումը Փարիզի Շատլե համերգասրահից

  • 21-04-2015 21:30:00   | Armenia  |  

Ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա  «100 տարվա հիշողություն» համերգի ուղիղ հեռարձակումը Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահից:

Համերգին մասնակցում են աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը, ինչպես նաև Գյուլբենկյան երգչախումբը, որի ղեկավարն է աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Համերգին հանդես կգան հռչակավոր մենակատարներ սոպրանո Հասմիկ Պապյանը, մեցցո-սոպրանո Նորա Գուբիշը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բաս Տիգրան Մարտիրոսյանը և այլոք: 

  -