«Համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներ»

  • 21-04-2015 15:00:00   | Armenia  |  

Ապրիլի 21-ին, ժամը 15:00–ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգա-յին դահլիճում կկայանա «Համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներ» խորագրով համերգը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կոմիտասի վոկալ ստեղծագործությունների և համաշխարհային օպերաներից արիաների կատարումներով հանդես կգան Արմինե Վարդանյանը, Արմինե Խաչատրյանը, Տաթևիկ Աշուրյանը, Քրիստինե Սաֆարյանը, Տիգրան Օհանյանը, Հայկ Տիգրանյանը, Հայկ Թոնգուրյանը: Նվագում են Ելենա Վարդազարյանը, Մարիաննա Անտոնյանը:
  -