Հանդիպում ամերիակահայ գրող Դանա Ուոլրաթի հետ

  • 22-04-2015 19:00:00   | Armenia  |  

  Ապրիլի 22-ին, ժամը 19-ին, «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում (հասցե՝ Աբովյան 20) տեղի կունենա ամերիկացի գրող Դանա Ուոլրաթի «Ինչպես ջուրը  քարին» (Like Water on Stone) գրքի շնորհանդեսը։
 
  Դանան Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է։ «Ինչպես ջուրը քարին» չափածո վեպը պատմում է իր տատիկի 100 տարի առաջվա ճամփորդության մասին։ Պոեզիայի լեզվով նա ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից պատկերներ ու նկարագրություններ։ Գիրքն արժանացել է «Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիրք», «Բենք Սթրիթ քոլեջի կրթության լավագույն գիրք» մրցանակներին։ Անվանակարգվել է ԵԳՍԱ «Լավագույն գիրք» և CBC-ի տարվա մրցանակին։
 
   Դանա Ուոլրաթը գիտնական է, 2012-13 թթ. Եղել է Հայաստանում։ Նա ունի նաև գրաֆիկական հուշեր, որոնք պատմություններ են իր մոր մասին։ Այդ աշխատանքը Երևանի գրաֆիկական հումորի միջազգային փառատոնին ստացել է «Արևավիշապ» արծաթե մեդալ։
 
   Ուոլրաթը մարդաբանության վերաբերյալ առաջատար դասագրքերի համահեղինակ է։ Նրա գրքերին ու գիտական թեզերին ծանոթ են նաև Ամերիկայում և Եվրոպայում։
 
   «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: 
 
Դանա Ուոլրըթի հետ էքսկլյուզիվ հարցազրույցի համար զանգահարել +37493678060 հեռախոսահամարով։ Անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կաշխատի թարգմանիչը։ 
 
  -