Տեղի կունենա Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման հանդիսավոր արարողությունը
22-04-2015 16:00:00 | Armenia |
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ս.թ. ապրիլի 22-ին ժ. 16:00-ին տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի միջոցներով կառուցվող Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման հանդիսավոր արարողությունը:
Ծեսը կմատուցվի Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցչի կողմից: