Կայանալու է ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստը
04-06-2015 14:30:00 | Armenia |
Հունիսի 4-ին, ժամը 14:30-ին, տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստը, որը վարելու է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ "ԿՈՆԳՐԵՍ" ՀՅՈՒՐԱՆՈՑԻ "ՊԻԿԱՍՈ" ՍՐԱՀՈՒՄ ( Հասցեն՝ Իտալիայի 1):
Օրակարգում՝
1. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Զեկուցողներ՝ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյան, ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա. Սադոյան: ՀԽ հարկային, տուրքային, մաքսային, վճարային, սակագնային գույքի կառավարման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Ա. Խզմալյան:
Զեկուցող՝ ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի նախագահ Հ. Գալստյան:
Հրավիրվածներ՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Ս. Խաչատրյան, կենսաֆիզիկոս, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ա. Կարապետյան, ՀՀ պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Լ. Ավետիսյան:
3. ՏԱՎՈՒՇԻ ԵՒ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Զեկուցողներ՝ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյան, ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի նախագահ Յ. Ջավադյան, ՀԽ անդամ Հ. Թադևոսյան:
Հրավիրված՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վ. Մովսիսյան:
4. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Զեկուցողներ՝ ՀԽ անդամներ Հ. Մուսայելյան, Ա. Գևորգյան, Ս. Լպուտյան, Հ. Դեմոյան:
5. ԲՈՒՀԵՐԸ ԵՐԵՎԱՆԻՑ ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Զեկուցող՝ ՀԽ անդամ Կ. Դանիելյան:
6. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ:
Զեկուցող՝ ՀԽ անդամ Կ. Դանիելյան:
7. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Զեկուցող՝ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռ.Սաֆրաստյան:
8. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ:
Զեկուցող՝ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյան:
9. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՒ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զեկուցող՝ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյան:
10. ՖԻՈԼԵՏՈՎՈ ԳՅՈՒՂԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Զեկուցող՝ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյան:
11. Ս.Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻ:
Զեկուցող՝ ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյան: