Սկսվում են Գյումրիում ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ համագործակցությամբ բացված կենտրոնի ուսանողների գրանցումները
04-06-2015 07:00:00 | |
Հունիսի 4-ին սկսվում են Գյումրիում ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ համագործակցությամբ բացված կենտրոնի ուսանողների գրանցումները՝ հնարավորություն ընձեռելով հարյուրավոր պատանիներին դառնալու Թումո անդամ:
Նախնական գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները կկայանան նաև հունիսի 8-ին և 15-ին ժամը 11:00, 13:00 և 17:00:
Հիշեցնենք, որ կենտրոնը բացվել է մայիսի 25-ին և այժմ գործում է Գյումրիի Տեխնոպարկի 4-րդ հարկում: