Միջոցառումներ նվիրված շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

  • 05-06-2015 10:00:00   | Armenia  |  
    ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին, ժամը 10:00-ից 21:00-ն «Պողոսյան պարտեզներ» ընկերության Սիրահարների այգում /Բաղրամյան պողոտա 21/ անցկացնելու է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և «Բնապահպանի օրվան» նվիրված  միջոցառումներ:
  
    Միջոցառմանը հրավիրված են ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ:
     
    Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են շուրջ 50 կազմակերպություն /ՀՀ ԲՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, բնապահպանական միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ/:
   
    ՄԱԿ-ի կողմից հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»:
    
   Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք հաստատել իրենց մասնակցությունը մինչև 04.06.2015թ., ժամը 12.00-ն:
 
   Կից ներկայացվում է օրակարգը:
 
 
ՕՐԱԿԱՐԳ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ
ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ ՕՐՎԱ
Ք.Երևան, Սիրահարների այգի
Ք. Երևան «Սիրահարների այգի»  05.06.2015թ.
10:00 Հանդիսավոր մաս 
 
Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսի բացում
 
Շրջայց ցուցահանդեսի տաղավարներում
 
10:30 Մանկական նկարչական ֆլեշմոբ և Նոր շունչ օգտագործված իրերին մանկան ձեռքերով միջոցառման մեկնարկ
 
10:45 Ողջույններ
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ 
     ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյան
     ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամայիս Գրիգորյան
     ՀՀ ՄԱԿ-ի դեսպան պարոն Բրեդլի Բուզետտո
 
Շնորհակալագրերի և հուշամեդալների հանձնում ՀՀ բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներին
 
Մանկական երաժշտական ելույթներ
 
11:30 Շփում ԶԼՄ հետ
 
11:45 Տոնական հյուրասիրություն 
 
15:00 Բնապահպանական բաց դաս /այգու տաղավարներ/
 
17:00 Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսի արդյունքների  ամփոփում
 
20:00 Բնապահպանական ֆիլմի դիտում և քննարկում
 
 
 
  -