Jazz Parking նախագծի մեգա-համերգը Երևանում

  • 19-09-2015 12:00:00   | Armenia  |  
«ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը` ռուսաստանաբնակ հայ ազգի աստղերի մասնակցությամբ, այդ թվում` Մարիամ Մերաբովա, Արմեն Մերաբով, Մարգարիտա Պոզոյան, Էդգար Հակոբյան, Արծվիկ, Գայանե Զախարովա, Էդվարդ Քաչարյան և այլք, ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ և երաժիշտներ: Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը և Ալին Գոյանը: Երեկոն կվարեն Արման Մարգարյանը և Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը:
Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ հեղինակային սիրված ստեղծագործություններ: Համերգի տոմսերը վաճավում են բոլոր տոմսարկղերում և կայքէջերում:
 
Միջոցառման վերաբերյալ մամլո ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 12:00-ին The Sign Hotel Yerevan (Doubletre by Hilton Yerevan) հյուրանոցի առաջին հարկում (հասցե`Գրիգոր Լուսավորիչ 4):  
 
Jazz Parking նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում և այսօր այն արդեն միավորում է ավելի քան 100 արտիստների և երաժիշտների: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, ձեռք բերելու երաժշտական փորձ, ինչպես նաև միևնույն բեմի վրա աշխատելու արդեն իսկ փորձառու երաժիշտների հետ` դրանով իսկ կատարելագործվելով և ձեռք բերելով լայն ճանաչում: 
 Նախագիծը հեղինակել է Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը և այն այսօր համարվում է Ռուսաստանի ամենահեղինակավոր նախագծերից մեկը: 
Jazz Parking-ի յուրաքանչյուր համերգային ծրագիր յուրահատուկ է և անկրկնելի: 
 
Միջոցառումը այստեղ` https://www.facebook.com/events/1429561057343239/
Հեռախոս` 093 345421, 093 730300
  -