Կանցկացվի ԱրմԹեք Կոնգրես’15 բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ ամենամյա գլոբալ համաժողովը

  • 12-10-2015 10:00:00   | Armenia  |  

Տեղեկացնենք, որ ԱրմԹեք Կոնգրես’15 բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ ամենամյա գլոբալ համաժողովը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 12-ին Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝  առաջին անգամնաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ինչպես նաև համաշխարհային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

ԱրմԹեքը հանդիսանում է համագործակցային հարթակ բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշոր գործարարների, ընկերությունների ղեկավարների, համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և հարակից այլ գլոբալ կազմակերպությունների ներկայացուցիչների  և պետական պաշտոնյաների համար Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպական Միությունից, ԱՊՀ երկրներից, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի երկրներից: Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս և ապագա մասնակցությանը դինամիկ գլոբալ տնտեսությանը, համատեղ ձեռնարկությունների զարգացման և ներդրումների խթանման համար դրա անսահմանափակ ներուժին:

Համաժողովի մասնակցության համար գրանցումն արդեն բաց է: Վարջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։ Գրանցվելու համար սեղմեք այստեղ։

 

  -