Անցկացվելու է «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ֆորումը

  • 18-09-2015 00:00:00   | Armenia  |  

2015 թ. սեպտեմբերի 18-20-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում՝ Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք),  LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը կկազմակերպեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:

«Armenia EXPO 2015» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայություններ:

Արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ, իսկ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է նոր բիզնես կապեր հաստատելու համար:

Հանդիսանալով տարվա ամփոփիչ և կարևորագույն ցուցահանդեսը` «Armenia Expo 2015» ցուցահանդեսային ֆորումը մեծ իրադարձություն է տարածաշրջանում և այս տարի այն կլինի աննախադեպ թե իր ընդգրկման ծավալներով, թե աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության զարգացման աճի և միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:

«Armenia Expo 2015» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները հետևյալն են`

INDUSTRIAL ARMENIA EXPO
BUILD EXPO
EXPO FOOD & DRINKS
TRANS EXPO
COMP_EXPO
POLYGRAPHY.PUBLISHING.ADVERTISEMENT EXPO
FURNITURE SALON
FINANCE. CREDIT. INSURANCE. AUDIT EXPO
REST & ENTERTAINMENT

Ցուցահանդեսի նպատակներն են՝ ապրանքների, ծառայությունների ներկայացում և նոր գործնական հարաբերությունների հաստատում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ.: +374 10 23 5775, 22 9813, 22 9814, 22 9816 (200)
Բջջ.: +374 / 077 22 9813, 096 24 2388
Ֆաքս: +374 10 22 9815
E-mail: info@expo.am
URL: www.expo.am

  -