Հարգելի գործընկերներ,
Ինտերնետ կառավարման համաժողովի կազմկոմիտեի և քարտուղարության անունից թույլ տվեք հրավիրել Ձեզ առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովին ArmIGF 2015, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 7-8-ին Երևան քաղաքում, Անի Պլազա Հոթելում:
Համաժողովը կազմակերպվում է բազմաշահառու Ինտերնետ կառավարման հանձնաժողովի կողմից` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև “Ինտերնետ հանրություն” հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Այս ինտերակտիվ երկու օր տևողությամբ համաժողովը կծառայի որպես քայլ դեպի Հայաստանում և տարածաշրջանում ինտերնետի հետագա զարգացման գործնական առաջարկությունների ձևավորմանը:
Համաժողովի ընթացքում կազմակերպվող կլոր սեղանի քննարկումները կառավարության, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և ակադեմիայի մասնակցությամբ կփորձեն մասնակիցների միջև համագործակցությանձևեր և ուղիներ գտնել` ներգրավելով նրանց Ինտերնետ կառավարման գործընթացին:
Լրացուցիչ մանրամասներ համաժողովի, այդ թվում օրակարգի և առցանց գրանցման մասին հասանելի են www.ArmIGF.am կայքում:
Անհամբեր սպասում ենք ձեր մասնակցությանը առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովին:
Եթե դուք պլանավորում եք մասնակցել համաժողովին, խնդրում ենք անպայման նախապես գրանցվել կայքում:
ԻՀ ՀԿ վարչություն