Բացվելու է «Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» ՀԿ-ն

  • 12-10-2015 11:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին Անի Պլազա հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության բացումը, որը ներկայացնելու է նաև ISMISS-ը (ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիա) Հայաստանում:
 
Այս առիթով Հայաստան են ժամանել ISMISS-ի նախագահ՝ պրոֆեսոր Վլադիմիր Ռադչենկոն, ինչպես նաև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող մինիմալ ինվազիվ նյարդավիրաբուժության հիմնադիրներից Լեու Հենսյորգը, ով համարվում է ISMISS միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը և Ինդոնեզիայից վերտեբրոպլաստիկայի ոլորտում առաջատար մասնագետ և շատ  նորարարությունների հեղինակ բժիշկ Դառուոնո Բամբանգը:
ISMISS միջազգային ասոցիացիան հիմնվել է l988թվականին, որի նպատակն է միավորել տարբեր երկրներից ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժությամբ զբաղվող մասնագետների: Ներկայումս այս կազմակերպությանը անդամակցում են բազմաթիվ նյարդավիրաբույժներ Եվրասիայից և Ամերիկայից:
 Այս տարվանից ISMISS միջազգային կազմակերպության անդամ են դարձել մի խումբ բժիշկներ Հայաստանից:
Հաշվի առնելով մեր մասնագետների մասնագիտական մրցունակությունը և գիտելիքները՝ փորձի փոխանակման նպատակով և մասնավոր հրավերով Հայաստան են ժամանել մեր հյուրերը: Կազմակերպվել է կլոր սեղան, և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա գիտապրակտիկ գործունեությունը իրականացնելու համար: Նորաբաց «Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամակցում են Նաիրի բժշկական կենտրոնի, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի նյարդավիրաբույժեր և այլ մասնագետներ: Այս հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է շարունակաբար զարգացնել և կատարելագործել ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունները, նպաստել ողնաշարի ախտահարումներով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը, հայաստանյան նեյրովիրաբուժության մեջ ներդնել ողնաշարի վիրահատության արդիական մեթոդներ:
Վերը նշված գաղափարն իրագործելու համար մեզ՝ հայ բժիշկներիս համար շատ կարևոր է անդամակցել ISMISS-ին, որը մեզ նաև կտա հնարավորություն նպաստել ողնաշարի տարբեր ախտահարումներով և դրանց հետևանքով առաջացած բարդությունների բուժման նոր մեթոդների զարգացմանը՝ կատարելով համապատասխան գիտապրակտիկ և փորձարարական աշխատանք:
 
 
 
ISMISS-ի նախագահն ու անդամները, ծանոթանալով մեր աշխատանքին և գաղափարներին, որոշել են, որ մենք արժանի ենք դառնալ իրենց «ընտանիքի անդամը»: 
«Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է բժշկական գիտությունների դոկտոր Արման Պարգևի Հակոբյանը, իսկ փոխնախագահն է Ավետիք Արայիկի Նազարեթյանը, ովքեր աշխատում են ՛՛Նաիրի՛՛ բժշկական կենտրոնում:
Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի քարտուղար՝ Անուշ Սահակյան:
Հեռ.՝ 099 160 190,   077 40 43 40 mail: sahakyan9090@mail.ru
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  -