SHOWSTAR-ը ներկայացնում է «ՍԱՌՈՒՅՑԻ ԱՐՔԱՆԵՐԸ» շոուն Հայաստանում
20-11-2015 19:00:00 | Armenia |
2015 թվականի նոյեմբերի 20-ին գեղասահքի սիրահարները կարող են դիտել ներակայացումը Մարզահամերգային համալիրում, սկիզբը ժամը 19.00-ին, տոմսերի վաճառքն իրականացվում է օգոստոսի 10-ից:
Խորհուրդ է տրվում ներկայացումը դիտել ընտանյոք հանդերձ:
Առաջին անգամ Հայաստանում «Սառույցի արքաները» թիվ 1 համաշխարհային սառցե շոուն է: «Սառույցի արքաները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների բնահատուկ համադրումը, անկասկած, կհետաքրքրեն ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների, տեսարժանության և նոր տպավորությունների սիրահարներին: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:
Հանդիսատեսը սրտի թրթիռով կհետևի սառցե ակրոբատների խելահեղ և ապշեցուցիչ ցատկերին, սառցե բեմի վերևում կատարվող ֆանտաստիկ թռիչքներին, ձեռնածուի տպավորիչ հնարքներին և սառույցի վրա իսկական կրակի հետ տեղի ունեցող պայքարին: