Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

  • 16-10-2015 00:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը: Իր տեսակի մեջ եզակի այս փառատոնը կանցկացվի շուրջ 60 վարպետության դասերի, սեմինարների և էքսպո-ցուցահանդեսների ձևաչափով չորս թեմատիկ բաժիններում.
 
· Առողջ ապրելակերպ,
 
· Արվեստ և արհեստ,
 
· Խոհարարություն,
 
· Նոու Հաու/ Տեխնոլոգիաներ:
 
Դասընթացների խոսնակները անհատներ և կազմակերպություններ են, որոնք պատրաստ են պատմել իրենց հաջողության բանաձևվի, փիլիսոփայության և անձնական ձեռքբերումների մասին:
 
Նախագիծը փորձարարական է և նպատակ ունի գործնական գիտելիքներ ձեռք բերելու հաճելի և անմիջական ձևաչափ ներդնել, հանրությանը ներկայացնել տարբեր շնորհալի անհատների, ինչպես նաև խթանել համագործակցությունը ստեղծարար համայնքում:
 
«Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտվելու ոչ ֆորմալ կրթական միջավայրում: Փառատոնի անվանումն էլ հենց սրա տրամաբանական եզրահանգումն է», - ասում է փառատոնի համահիմնադիր Քրիստինա Հարությունովան:
 
Միջոցառման ծրագրին, դասընթացներին ու խոսնակներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով փառատոնի կայք (www.hartakyerevan.com): Ծրագրում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի դասընթացներ, որոնց տեղերը սահմանափակ են և անհրաժեշտ է նախապես գրանցվել:
 
Փառատոնի մասին. «Հարթակ» փառատոնը ԷՕՆ հակասրճարան ակումբի «Փորձի փոխանակման ժամ» վարպետության դասերի, գործնական դասընթացների և քննարկումների շարքի տրամաբանական շարունակությունն է:
 
Փառատոնին աջակցում են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունը:
 
Գործընկերներներն են՝
 
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը, TSD-NTEF հիմնադրամը, Նուշիկյան Ասոցիացիան, «Անտենոր» տպարանը, OXFAM Հայաստանը և այլ կազմակերպություններ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել փառատոնի մեդիա համակարգող Տաթևիկ Մկրտումյանի հետ` info@hartakyerevan.com էլ.փոստով կամ +374/91 704515 հեռախոսահամարով:
 
 
 
 
  -