Հոկտեմբերի 12-ին, ժ. 10.00-ին` Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կմեկնարկի ԱրմԹեք Կոնգրես 2015 Հայաստանիբարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը:
Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա կգտնվի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Համաժողովին ելույթ կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Համաժողովի պաշտոնական բացմանը կմասնակցեն և մեկնարկը կողջունեն նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Մայքրոսոֆթ-իկորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը և ուրիշներ:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ԱրմԹեք Կոնգրես 2015 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ևլուսաբանելու միջոցառումը:
Ձեր մասնակցությունը ցանկալի է:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հիշեցում., միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.armtechcongress.com/arm/armtech-15-1/agenda