Փակ ցուցադրության՝ «Սուսերամարտիկը» խաղարկային ֆիլմի

  • 11-10-2015 15:00:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, «Մոսկվայի տանը» (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արգիշտիի փող. 7): տեղի կունենա  «Սուսերամարտիկը» խաղարկային ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը։
 
Միջոցառման հատուկ հյուրերն են ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը, «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Մելիս Կուբիտսը և Ֆիլմի երկու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասաններ՝ Մյարտ Ավանդին և Ուրսուլա Օյան:
 
Ֆիլմի ցուցադրությունը իրականացվում է «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր ազգությամբ էստոնացի, հայ ժողովրդի բարեկամ Մելիս Կուբիտսի նախաձեռնությամբ և Երևան քաղաքի տոնի շրջանակներում կայանալիք միջոցառումների մաս է կազմում ի նշան հայ ժողովրդի նկատմամբ էստոնացի ժողովրդի հարգանքի և երկու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամության: «Սուսերամարտիկը» Էստոնիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի համատեղ արտադրության խաղարկային ժանրի ֆիլմ է:
 
Ֆիլմը կցուցադրվի Էստոներեն լեզվով՝ ռուսերեն ենթատեքստերով: ֆիլմը արտադրող Allfilm ընկերության համապրոդյուսեր Իվո Ֆելտը, եղել է նաև նախորդ տարվա գարնանը «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 լավագույն ֆիլմերից «Մանդարինով» ֆիլմի համապրոդյուսերը:
 
Ֆիլմը ներկայացված է 2015 թվականի «Օսկար» մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:
 
Միջոցառման օրակարգն է՝
 
15:00 Հյուրերի ժամանում
 
16:00 «Սուսերամարտիկը» ֆիլմի ցուցադրության սկիզբ
 
17:45 Հյուրասիրություն
 
Միջոցառումը նաև հիանալի առիթ և հնարավորություն է հանդիպելու և հայտնելու երախտագիտություն բոլոր այն ընկերներին, ովքեր մասնակցություն են ունեցել և աջակցել են 2013 թվականին կայացած «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» և «Կտեսնվենք Տալլինում» նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը:
 
«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Կտեսնվենք Տալլինում» ծրագրի շրջանակում 2013 թվականի հունիսի 12-16-ը Երևանից Տալլին են
 
այցելել շուրջ 300 հյուր` մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ, ուսանողներ և այլն: Միևնույն ժամանակհատվածում նույն նախաձեռնության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակում Հայաստան էին ժամանել ավելի քան 800 հյուր, որոնց թվում էին երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին, երգիչ, պոետ Յուրի Շևչուկը, գեղանկարիչ Դմիտրի Շագինը և այլն: Ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
«Կտեսնվենք Տալլինում» նախագծի կազմակերպիչներն էին` Մելիս Կուբիտսը, Էստոնիայի հայկական համայնքը, SPRING PR-ընկերությունը, Ars Lunga դուետը, Impro Barbarella հասարակական կազմակերպությունը:
 
Ֆիլմի ցուցադրությանը հավատարմագրվելու համար խնդրում ենք կապ հաստատել՝
 
միջոցառման պաշտոնական PR-գործընկեր SPRING PR-ընկերություն
 
PR պատասխանատու՝ Մարիամ Սաֆարյան, Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 96 23 25 19
  -