Միջոցառում՝ Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի

  • 12-10-2015 12:30:00   | Armenia  |  
Հոկտեմբերի 12-ին, ժամը   12:30  Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի կունենա Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ միջոցառումը։
 
Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող ‹‹Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար›› ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը:
 
Մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի է ս.թ.-ի հոկտեմբերի 12-ին, ժամը 12:30-ին: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար  պրն. Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ բնապահպանության  նախարար  պրն. Արամայիս Գրիգորյանը, ՄԱԱԶԿ-ի էներգետիկայի և կլիմայի փոփոխության վարչության ծրագրերի ղեկավար պրն. Մարկ Դրայեկը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն պրն. Բագրատ Ենգիբարյանը, Cleantech Open-ի գործադիր տնօրեն պրն. Ռեքս Նորդենը:
 
 
 
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 15:30 – 16:30-ն:  Երկու օրվա ընթացքում  24 թիմ 5 հոգուց բացկացած հանձնաժողովին ներկայացնելու է իրենց բիզնես գաղափարները: Ժյուրին/հանձնաժողովը ընտրելու է 4 հաղթողներին, որոնցից մեկը կճանաչվի ազգային հաղթող: Հաղթողներից յուրաքանչյուրին կշնորհվի 10,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար: Բացի այդ, ազգային հաղթողը կստանա հավելյալ ֆինանսավորում՝ մասնակցելու Cleantech Open-ի (ԱՄՆ-ում գործող ակսելերատոր) 2015 թվականի նոյեմբերի 19-21-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք գլոբալ բիզնես ֆորումին և ներկայացնելու իր բիզնես մոդելը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին:
 
 Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 46 բիզնես գաղափարներից (թիմերից), կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը, որոնցից 24-ն ավարտել են 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ՝ մրցունակ բիզնես մոդելներ մշակելու համար: Բիզնես մոդելներն ընդգրկում են վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսներ, ինչպես նաև  խնայողություն ոլորտները:
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել e.poghosyan@unido.org էլ. հասցեին կամ զանգահարել՝ Էսմարիդա Պողոսյանին 077 00 83 14 հեռախոսահամարով:
 
 
 
 
 
Հարգանքներով՝
 
Էսմարիդա Պողոսյան
 
 
  -