LOGOS EXPO Center ցուցահանդես

  • 12-12-2015 12:00:00   | Armenia  |  
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը հրավիրում են մասնակցելու տարվա ամենագեղեցիկ «EXPO BEAUTY 2015» 11–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-14-ը Երևանում «Երևան Էքսպո» ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):
 
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Երևանում «Երևան Էքսպո» ցուցասրահը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որը հնարավորություն կընձեռի սուզվել գեղեցկության, շքեղության և նրբագեղության զարմանալի աշխարհը։
 
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուների միջև կանցկացվի.
- Ֆոտոմրցույթ «Miss EXPO BEAUTY 2015»
- նորաձևության ցուցադրություն
- վարպետության դասեր
- թանկարժեք մրցանակների խաղարկություն` ըստ հրավիրատոմսերի համարների
 
«EXPO BEAUTY 2015» ցուցահանդեսի հանդիսավորությունը և անկրկնելիությունը, կբարձրացնեն բոլորի տրամադրությունը և կօգնեն Ձեզ՝ Ձեր ընկերների, հարազատների համար բազմաոճ նվերների ընտրության հարցում։
 
→ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 12-ին ժամը 12:00:
 
→ Փակման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 14-ին ժամը 16:00:
 
Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության առաջավոր ներկայացուցիչները, գեղեցկության սրահները, էլիտար խանութները, տեղական և արտասահմանյան ընկերությունները, հարսանյաց և ծաղկի սրահները, տպագրատները, կոսմետիկ վիրաբուժության կենտրոնները և այլն:
 
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
• Բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա
• Մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ
• Հիգիենիկ պարագաներ
• Գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ
• Ծաղիկներ և տնային հարմարավետություն
• Ոսկերչական զարդեր
• Հարսանեկան զգեստներ և պարագաներ
• Բիժուտերիա
• SPA արդյունաբերություն
• Ներքնազգեստներ և լողազգեստներ
• Հագուստ և կոշիկ
• Գալանտերեա, սպիտակեղեն
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
 
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ.: (+374 10) 23 57 75, 22 98 13, 22 98 14 (Նեք.` 201),
Բջջ. +374 / 077 22 98 13, 096 24 23 88
Ֆաքս: +374 10 22 98 15 
E-mail: info@expo.am
URL: www.expo.am
  -