Բեն Փուլը Երևանում. “Rockin’ the Blues”

  • 03-12-2015 00:00:00   | Armenia  |  
Դեկտեմբերի 3-ին (MEZZO ակումբում) և դեկտեմբերի 4-ին (KAMI ակումբում) կկայանան Ben Poole &Band խմբի երևանյան համերգները, որոնք նախաձեռնել են Եվրոպական բլյուզ կրուիզ (European Blues Cruise) ամենամյա ծովային երաժշտական ճամփորդության կազմակերպիչ՝ Voyages Byblos (Ֆրանսիա) ճամփորդային ընկերության կողմից՝ Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
 
Համերգներին նախատեսվում է նաև արդեն ավանդույթ դարձած և հանդիսատեսի կողմից շատ սպասված համատեղ jam /նվագակցություն/ հայ երաժիշտների հետ:
 
Բրիտանական ժամանակակից բլյուզ-ռոքի վառ ներկայացուցիչ Բեն Փուլը չնայած իր երիտասարդ տարիքի շատ հայտնի է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Բենի կատարողական ոճը համախմբում է իր մեջ տարբեր ոճերի համակցություն, արդյունքում դրսևորվելով մի ուրույն նվագի, ինչը գովեստի խոսքերի է արժանացել հայտնի կիթառահարներ Գարի Մուռի (Gary Moore), Ջեֆ Բեկի (Jeff Beck) վերջիններիս հետ նվագակցելու (jam) ընթացքում: Շրջագայությունների խիտ ժամանակացույցը, հատուկ հյուրի կարգավիճակում հայտնի երաժիշտների հետ համատեղ ելույթների (այդ թվում Matt Schofield, Kenny Wanye Shepherd և այլոք) և երաժշտական փառատոններին մասնակցելու հաճախակի հրավերքները համատեղվում են հաճախակի ձայնագրություններով: Թվով արդեն երրորդ ձայնասկավառակը՝ LIVE AT THE ROYAL ALBERT HALL (2014) ձայնագրվել է BBC-ի կողմից հանրահայտ այդ համերգասրահում՝ լոնդոնյան բլյուզ փառատոնի շրջանակներում:
 
Բենը կիթառ է նվագում 9 տարեկանից, իսկ 12-13-ից սկսած տարվել է բլյուզով՝ լեգենդար երաժիշտներ Jimi Hendrix, Eric Clapton, Jeff Healey, Gary Moore, այնուհետև Stevie Ray Vaughan-ի ազդեցության ներքո: Այնուհետև նա ուսումը շարունակել է BIMM (Brighton Institute of Modern Music) երաժշտական հաստատությունում, ուր ուսանել է դասական, ապա քանթրի երաժշտություն: Ինչպես ինքն է խոստովանում բլյուզ նվագելու իր ոճի վրա ազդեցություն են ունեցել տարբեր երաժշտական ուղղություններ, այդ թվում ռոք, սոուլ, մասամբ գոսպել և ֆանկ:
 
Բենը համատեղ նվագել է հայտնի երաժիշտների հետ, այդ թվում նաեև B.B. King, John Mayer, Jonny Lang, James Morrison, Lenny Kravitz և Ritchie Kotzen:
 
Բեն Փուլը ճանաչված բլյուզ-ռոք կատարող է: Բրիտանացի արտիստն իր բենդի հետ ամեն տարի տասնյակ համերգներ է ունենում Եվրոպայում ու ամբողջ աշխարհում:  Guitarist, Total Guitar եւ BLUES MATTERS հեղինակավոր ամսագրերը ընդամենը 28 տարեկան արտիստին արդեն բնորոշում են որպես «բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ» կամ պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա»: 
 
  -