Ինչպե՞ս աջակցել Սահմանամերձ Բնակավայրերին. Ներկայացնում են համանուն նախաձեռնության անդամները

  • 30-11-2015 13:00:00   | Armenia  |  
Նոյեմբերի 30-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Աջակցենք Սահմանամերձ Բնակավայրերին» նախաձեռնության  անդամների մասնակցությամբ։
 
Թեման՝  «Սահմանամերձ Բնակավայրերի բնակչության ավտանգության,  պաշտպանվածության, տնտեսական,  սոցիալական,  առողջապահական և այլ հրատապ խնդիրները, դրանց լուծմանը նպաստող որոշումները,  գյուղերի զարգացման  ներդրումային և բարեգործական ծրագրերը»։ 
 
Բանախոսներն են՝  «Աջակցենք Սահմանամերձ Բնակավայրերին»  նախաձեռնության համակարգողներ՝
 
Շողեր Բաբայանը, Սոֆյա Հովսեփյանը և Սուրեն Էյրամջյանը։
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները կամփոփեն անցած մեկ տարվա ընթացքում նախաձեռնության կողմից կատարված աշխատանքների արդյունքները (կազմակերպած միջոցառումները, համագործակցությունը անձերի և կազմակերպությունների հետ), կներկայացնեն փաքր ֆինանսական հաշվետվություն և  իրենց հետագա անելիքները։
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
  -