ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2016

  • 04-03-2016 12:00:00   | Armenia  |  
     Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական: Ասում են`"առողջ մարմնում առողջ հոգի": Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ "առողջ հոգին", այսինքն` մեր առողջապահական համակարգը, պետք է լինի "առողջ մարմնում", այսինքն` մեր "առողջ" երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը 4-ից 6-ը կանցկացնեն 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2016
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2016 ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2016  ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: 
       Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը  նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը,  ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի  ամրապնդմանը և լայնացմանը:
     Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց  30%-ը  արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
       Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, ինչպես նաև այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որը կանցկացվի ցուցահանդեսային համալիրի առաջին հարկում:  
     Այս ամենը և ավելին դառնում է իրագործելի ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2016  ցուցահանդեսի շրջանակներում:  
 
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
 
Կանխարգելման բժշկություն
Կլինիկական բժշկություն
Ստոմատոլոգիա
Դեղագործություն
Ախտորոշում
Մայրություն և մանկություն 
Բժշկական սարքավորումներ
Հիգիենա 
 
Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն.
 
Վարպետաց դասեր
Վիդեոցուցադրություններ
Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
Կլոր սեղաններ
Սեմինարներ
 
 
Ցուցահանդեսի նպատակները.
 
Ապրանքների, ծառայությունների ներկայացում
Նոր գործնական հարաբերությունների հաստատում
 
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երևան, §Yerevan EXPO¦ ցուցահանդեսային համալիր  Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեյով 
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 4-ին ժ.12:00
 
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 6-ին  ժ. 16:00
Ցուցահանդեսի մասնակիցներն ենª տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:             
 
 
Կազմակերպչի մասին
 
LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում£
 Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ : Այսպիսով 16 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 160-ը :
 
лé: (+374 10) 23 5775(201),  22 9813(201), 22 9814, 22 9815    բջջ. (+374 77) 22 9813 
Ֆաքս: (374 10) 229815 (202)
 
 
  -