Հաստատվել է տնօրենների հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը

  • 11-05-2016 09:00:00   | Armenia  |  

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 11-ին և 12-ին Երևանի «Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/: Հավակնորդների քննությունները,  ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 900-ին և 1400-ին:

  -