Միջդպրոցային մրցույթ՝ Եվրասիա միջազգային համալսարանում

  • 07-05-2016 10:30:00   | Armenia  |  

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2016թ. մայիսի 7-ին, ժամը 10:30-ին Եվրասիա միջազգային համալսարանում նախատեսվում է անցկացնել միջդպրոցային մրցույթ՝«Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» խորագրով: Այն անցկացվում է համալսարանի կողմից տարիներ առաջ մշակված և որպես լրացուցիչ կրթական ծրագիր ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հմտությունների և կարողությունների զարգացման «Քայլ առաջ» ծրագրի առաջին փուլի շրջանակներում: Մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել Երևանի 10 հիմնական դպրոցի 70 աշակերտ:
 
Հմտությունների և կարողությունների զարգացման «Քայլ առաջ» ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել նոր և լրացուցիչ, հիմնական դպրոցի կրթական ծրագրերում դեռևս չարտահայտված, գործնական հմտություններ: Կրթական ծրագրի այդ լրացումը  չափազանց կարևոր է, որովհետև նպաստում է աշակերտի՝  ոչ ստանդարտ, չնախատեսված իրադրություններում գործելու ունակության ձևավորմանը, անհատական զարգացման հետագծի ու մասնագիտական կարիերայի անսխալ կառուցմանը:
 
 
Հարգանքներով՝
 
ԵՄՀ հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Eurasia International University 
Tel.: (+37410) 249438
Email: info@eiu.am
 
Webpage: www.eiu.am
Azatutyun 24/2, 0014 Yerevan, RA
  -