Շնորհանդես՝ «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի

  • 26-05-2016 19:30:00   | Armenia  |  
Մայիսի 26-ին, ժամը 19.30, Արամ Խաչատրան համերգասարահում  կկայանա «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք, որոնցից 14-ը տեղ են գտել գրքում «Համազգային վստահություն» խորհուրդն իր այս նախաձեռնությամբ փորձել է ևս մեկ անգամ մեծարել և խրախուսել հայ կնոջը: 
Գրքի շնորհանդեսին կհաջորդի  «Հայուհի 2016 » կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում կպարգևատրվեն Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը, «Արցախյան պատերազմի մասնակից կանանց» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Աիդա Սերոբյանը, սահմանամերձ շրջանի վաստակաշատ մանկավարժ Էլմիրա Արամյանը, Մ. Սարյան տուն- թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը,  Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը և այլոք:
 
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 58 57 04, 091 777 648: 
 
«Համազգային վստահություն» խորհուրդ
 
  -