<<Վերջին զանգի>> միջոցառում՝ Փոքր Մհեր Կրթահամալիրում

  • 27-05-2016 11:00:00   | Armenia  |  
Մայիսի 27-ին, ժամը 11:00-ին, Փոքր Մհեր Կրթահամալիրում տեղի կունենա 2015 – 2016 ուստարվա 12-րդ դասարանցիների ավարտական <<Վերջին զանգի>> միջոցառումը:
 
Միջոցառման ընթացքում <<Վերջին զանգի>>  հանդիսավոր մասից բացի  նախատեսվում է նաև Կրթահամալիրի հայկազունների  ցուցադրական ելույթներ, շարանցում, ձեռնամարտի և <<Կարիճներ>> հատուկ նշանակության ջոկի ելույթներ, պարգևատրության արարողություն և հանդիսավոր երթ:
 
<<Փոքր Մհեր>> Կրթահամալիրի Վերջին զանգի միջոցառմանը մասնակցելու են ՀՀ ՊՆ Նախարար Սերյան Օհանյանը, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
 
Հասցե՝ Քաղաք Երևան,  Քանաքեռավան համայնք, 24 փողոց, 1 շենք
 
 
 
Հարցերի համար կարող եք զանգահարել
094192002 կամ  093 365412 հեռախոսահամարներով
Նարա Դավթյան,Մարիամ Մարտիրոսյան
 
 
 
 
 
 
 
 
  -