Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

  • 27-05-2016 18:00:00   | Armenia  |  
 Մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝  Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:
 
     Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում: 
     1993 թվականին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ: 
     Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:
 
  -