Արգենտինական տանգոյի երեկո՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

  • 27-05-2016 19:00:00   | Armenia  |  
     ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և «Կոնվերս Բանկի» աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը՝ ս. թ. մայիսի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացնի Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկո:
 
     Իր ձևաչափով աննախադեպ այս նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարկոմիկ նվագախումբը կհյուրընկալի հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյին, ում ղեկավարությամբ էլ կկատարվեն արգենտինական տանգոյի երաժշտության գեղեցիկ նմուշներ՝ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի նվագակցությամբ:   Համերգի ընթացքում կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործությունները: Տանգոյի պարային համարներով հանդես կգան Արիաննա Կաոիլին, Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիաննա Հայրապետյանը:
     Համերգը նվիրվում է հայ-արգենտինյան բազմամյա համագործակցությանը:
 
  -