Համաժողով՝ նվիրված ՀՀ-ում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներին

  • 30-05-2016 15:00:00   | Armenia  |  
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 30-ին, ժամը 15:00-ին կմասնակցի «Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվելիք համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին:
Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
  -