Ասուլիս՝ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի կապակցությամբ
27-05-2016 13:00:00 | Armenia |
Մայիսի 27-ին, ժամը 13:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնին:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը, ինչպես նաև փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ներկայացուցիչներ։