Energy efficiency EXPO 2011


«Էներգաարդյունաբերություն ԷՔՍՊՈ 2011»

  • 10-03-2011 10:00:00   |   |  
Մարտի 10-12-ը Մոսկվայի տանը (Արգիշտի 7) կբացվի «Էներգաարդյունաբերություն ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է`
● զարգացնել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների էներգաարդյունավետության շուկան,
● ցուցադրել էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշները եւ նորարար տեխնոլոգիաները,
● աջակցել տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին եւ էներգաարդյունավետ սարքավորումների արտադրությանը,
● ամրապնդել արտադրող-սպառող հարաբերությունները,
● իրազեկել հանրությանը այս ոլորտի հարցերի մասին:


Ցուցահանդեսին կներկայացվեն ապրանքներ եւ ծառայություններ, որոնք գործարարներին կօգնեն բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը:
«Էներգաարդյունաբերություն ԷՔՍՊՈ 2011» մասնագիտական ցուցահանդեսին կներգրավվեն`
● բանկեր եւ վարկային կազմակերպություններ, որոնք մշակել են էներգաարդյունավետությանն ուղղված ֆինանսական ծրագրեր,
● էներգաարդյունավետ սարքավորումների եւ տեխնոլոգիաների տեղական եւ միջազգային արտադրողներ, ներմուծողներ, ներդրողներ,
● ոլորտի առաջատար փորձագետներ ու գիտնականներ:


«Էներգաարդյունաբերություն ԷՔՍՊՈ 2011»
ցուցահանդեսը ոլորտի մասնակիցներին հնարավորություն կտա`
● հաստատել նոր կապեր,
● ծանոթանալ արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին եւ հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ եւ կլոր սեղաններ:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`
● ջերմամեկուսիչ նյութեր,
● ջեռուցման եւ օդափոխության սարքավորումներ,
● էներգախնայող լուսային համակարգեր,
● էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր եւ այլն:

Կազմակերպիչ` Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC):
Ֆինանսական աջակցություն` Ավստրիայի ֆինանսների նախարարություն
Նախագիծ` «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոն


Հեռ.` (10) 563899, (91) 420922, (93) 777053
Ֆաքս`(10)569244
Էլ. փոստ` energyexpo11@gmail.com
Կայք` www.expomedia.am
  -