Վարդավառը Թումոյում

  • 03-07-2016 12:00:00   | Armenia  |  
Հուլիսի 3-ին, ժամը 12:00-19:00-ն Թումո Երևանում՝ Թումոյի ամառային ծրագրի (#TUMOsummer) շրջանակներում տոնվելու է  Վարդավառը զանազան խաղերով, մրցույթներով, gif-տաղավարներով ու, իհարկե,
ջրոցիով:
 
Այս տարվա Վարդավառը անմոռանալի դարձնելու գործում Թումոյին և Թումոյի գլխավոր "վարդավառչի" դիզայներ Արա Ասլանյանին են միացել մի շարք կազմակերպություններ ու խմբեր: Deem Communications, SNKH architectural
studio, Impuct Hub Yerevan, Ucraft.me, LOFT, Crumbs, One Armenia, HAYP Pop Up Gallery, MyBike.am, PanArmenian
Photo. նրանցից յուրաքանչյուրը կօգտագործի իր ամբողջ ստեղծարար ներուժը՝ միջոցառման իր մասը ավելի հետաքրքիր ու "ջրիկ" դարձնելու գործում:
 
Միջոցառման ընթացքում  միանալու են  նաև Reincarnation Orchestra-ն, որը հենց այդ օրը և այդ տարածքում կնկարի իր նոր տեսահոլովակը՝ բոլոր ներկաների մասնակցությամբ:
 
Հարցերի դեպքում զանգահարեք Զառա Բուդաղյանին՝ 077332821:
 
  -