Ասուլիս՝ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբի 90-ամյակի եզրափակիչ միջոցառումների վերաբերյալ

  • 27-06-2016 16:00:00   | Armenia  |  
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը  հունիսի 27-ին` ժ. 16:00-ին, մամլո ասուլիսով կներկայացնի նվագախմբի 90-ամյակի եզրափակիչ միջոցառումները և Ֆիլհարմոնիկի անցած 90 տարիների մասին պատմող «Հոբելյանական նոտաներ» ֆիլմը:
 
Ø  Ասուլիսին կհաջորդի ֆիլմի ցուցադրությունը՝ ժամը 17:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում (30 րոպե տևողությամբ):
 
Ø  Մինչև ասուլիսը՝ ժամը 15:30-ին Մաշտոցի 43 հասցեում (Խամաճիկների թատրոնի հարևանությամբ) տեղի կունենա Ֆիլհարմոնիկի առաջին գեղ.ղեկավար և գլխ. դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարի բացումը:
 
Ասուլիսի վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
 
Բանախոսներ`
 
Էդուարդ Թոփչյան՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
 
Կարեն Ղազարյան՝ «Շարմ հոլդինգի» տնօրեն
 
Սերգեյ Խաչատրյան՝ ջութակահար
 
Հասմիկ Պապյան՝ սոպրանո
 
Բարսեղ Թումանյան՝ բաս
 
Արմեն Բուդաղյան՝ ՀԱՖՆ-ի երաժշտական խմբագիր
 
Ռուզաննա Սիրունյան՝ Արամ Խաչատրյան համերգասրահի և ՀԱՖՆ-ի տնօրեն
 
«ՀԱՖՆ 90» միջոցառումների հանդիսավոր եզրափակումը կլինի հունիսի 28-ին՝ ժամը 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք գալա համերգով, որն իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ կպատվեն աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բարսեղ Թումանյանը, Ալեքսանդր Չաուշյանը և Վահագն Պապյանը:
 
 
 
 
 
 
  -