ACNIS SPECIAL BRIEFING<br /> THE AZERBAIJANI PARLIAMENTARY ELECTIONS: <br /> IMPLICATIONS FOR ARMENIA AND KARABAGH


ՌԱՀՀԿ հատուկ քննարկում. «Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց նշանակությունը Հայաստանի ու Ղարաբաղի համար»

  • 09-11-2010 11:00:00   |   |  
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կանցկացնի հատուկ քննարկում, որը տեղի կունենա երեքշաբթի, նոյեմբերի 9-ին, ժամը 11-ին, ՌԱՀՀԿ-ի կլոր սեղանի քննարկումների դահլիճում: Միջոցառման ընթացքում գնահատական կտրվի Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններին եւ կքննարկվի դրանց նշանակությունը Հայաստանի ու Ղարաբաղի մասով:

Այս ընտրությունների արդյունքում Ադրբեջանում կազմվելիք նոր խորհրդարանը կարող է կարեւոր նշանակություն ունենալ Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Դրա նշանակությունը ներառում է Բաքվում ավտորիտար վարչակարգի ուժեղացումը, Ադրբեջանի ղեկավարության կողմից մշտապես հնչեցվող պատերազմի սպառնալիքների մեծացումը եւ Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների սանձազերծումը:

Քննարկման ընթացքում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կգնահատի Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ուշադրության կենտրոնում պահելով Ադրբեջանի ռազմական ուժեղացման հնարավորությունը, ինչպեսեւ Բաքվի` տարածաշրջանային անվտանգության ու կայունության գլխավոր սպառնալիք դառնալու հանգամանքը: ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանն իր հերթին կվերլուծի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության համատեքստում Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարության ուղղությունը:

  -