Ցուցահանդես` նվիրված Էրեբունի - Երևանի 2798 ամյակին
07-10-2016 10:00:00 | Armenia |
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 ցուցահանդեսը անցկացվում է ԱՊՀ երկրների Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդի բարձր հովանու ներքո:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը ներկայացնում են իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիան Էքսպո» 2016 յոթերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը կկայանա 2016թ. հոկտեմբերի 07-09-ը «ԵՐԵՎԱՆ» Էքսպոկենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) Հ.Հակոբյան 3 հասցեով:
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 Ցուցահանդեսի նպատակը՝
Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացում
Ստեղծել գործարար հարթակ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար
Խթանել հայրենական արտադրանքի արտահանմանը
Հայաստանի և արտերկրների միջև, համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանում,