In Armenian National Library meeting with Arzas Voskanyan will take place


Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Արզաս Ոսկանյանի հետ

  • 17-06-2010 15:00:00   |   |  
Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի հետ: Ներկա կլինեն «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, երգչուհի Մարգարիտ Շահինյանը, աշուղ Գեւորգը, Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը, Նորայր Դավթյանը, երգչուհի Ռուզան Ավետիքյանը, երաժշտագետներ, հյուրեր: Կհնչեն Ա.Ոսկանյանի ստեղծագործություններից հատվածներ, կլինեն կենդանի կատարումներ: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Ա.Ոսկանյանի ստեղծագործությունների նոտաներ, DVD-ներ, մամուլում տպագրված նրա մասին հոդվածներ, նրա համերգների բուկլետներ, կոմպոզիտորի ստացած պատվոգիր, ազդագրեր, լուսանկարներ, Անահիտ Կիրակոսյանի «Մանկավարժը եւ հայ երգեցողության դպրոցը» գիրքը /2008թ./` նվիրված Արզաս Ոսկանյանին:
  -